...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վերջերս շա՜տ է ընդդիմադիր դարձել, անգամ ընդդիմադիր գործընկերներն են զարմանում, թե ինչպես է փոխվել երբեմնի դաշնակցականը:
...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ:
...թե «Նախախորհրդարանի» մի քանի անդամների մեքենաները հրկիզելուց հետո պարզվել է, որ նրանք ավելի լուրջ անհանգստություն են պատճառում իշխանություններին, քան այսօրվա հարթակային ընդդիմությունը:
…թե ՀԱԿ-ի ղեկավարությունը խիստ զայրացած է ԲՀԿ-ի քաղաքական հանդիպումների առնչությամբ: ՀԱԿ-ականները պնդում են, որ շարժմանը չպետք է միանան «անլուրջ» մարդիկ, ովքեր անվստահություն են առաջացնում իրենց համակիրների շրջանում:
... թե ԿԸՀ-ի երբեմնի անդամ, սննդի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանն այս օրերին լրջորեն զբաղված է նոր պաշտոն «ձեռք գցելու» գործով:
...թե քառյակից «պոկվելուց» հետո ՀՅԴ ներկայացուցիչներն ի պատասխան այն մեղադրանքների, թե դաշնակցությունը համագործակցում է իշխանությունների հետ, բաց տեքստով ակնարկեցին, թե հետո կերևա` ով է քառյակից համագործակցության գնում:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...